Մտածելակերպի փոփոխությունը` բարեփոխումների հաջողության գրավական

Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում այսօր մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման եռամսյա դասընթացները, որոնք կկազմակերպվեն Երևանի և մարզերի 49 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 85 քոլեջի և արհեստագործական ուսումնարանի շուրջ 1200 դասախոսի և արտադրական ուսուցման վարպետի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դասընթացների մեկնարկին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դասընթացների անցկացման համար հիմք է ծառայել մասնագիտական պետական կրթական 61 չափորոշչի հաստատումը, որոնք փորձաքննության են ենթարկվել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովող մասնակցային մոտեցման կիրառմամբ` ապահովելով սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում, որից հետո հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և պետական գրանցում ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Չափորոշիչներից 56-ը մշակել է Կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» (ՄԿՈՒԶԱԿ), ևս 5-ը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում: Դասընթացները կիրականացնի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» ` Եվրամիության Հայաստանին տրամադրված բյուջետային աջակցության շրջանակում:

Մինչ բուն վերապատրաստման դասընթացների մեկնարկը նախարարը նախ շրջել է Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում, որն ընդգրկված է Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում: Ծրագրի շրջանակում իրականացվել են քոլեջի կարողությունների ընդլայնում, վերանորոգման աշխատանքներ, համապատասխան սարքավորումներով նյութատեխնիկական բազայի համալրում, դասախոսական կազմի վերապատրաստում: Այցի ընթացքում նախարարը շրջել է նաև լսարաններում, զրուցեց դասախոսների և ուսանողների հետ:

Բացելով վերապատրաստման դասընթացները`Ա. Աշոտյանը նշել է, որ մշակված 61 չափորոշիչների հիմքում դրված է մոդուլային ուսուցման սկզբունքը և միտված է ուսումնառության արդյունքին և ուսանողների կարողությունների ձևավորմանը:
«Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բոլոր ներդրումները միտված են ՀՀ-ում կրթությունը համապատասխանեցնելու տնտեսական պահանջարկին: Երկար տարիներ «խեղված» է եղել մեր կրթական շուկան, այն է` բարձրագույն կրթության ոլորտում առկա է ավելի մեծ պահանջարկ, քան միջին մասնագիտականում: Եվրոպական երկրներում բուհի 1 շրջանավարտին ընկնում է 3 միջին մասնագիտական կրթությամբ ուսանող: Մեզ մոտ բարձրագույնի և միջին մասնագիտականի հարաբերակցությունը 2.5/1-ի է: Ըստ այդմ` բուրգը խեղված է, և քոլեջների նկատմամբ ուշադրությունը նախևառաջ պայմանավորված է տնտեսությանը լավագույնս սպասարկելու մղումով: Տասնյակ հազարավոր մասնագետներ, ովքեր ավարտել են պետական և ոչ պետական բուհերը, այսօր պահանջված չեն աշխատաշուկայում: Տնտեսության ավելի համահունչ և արագ զարգացումը պահանջում է, որ աշխատուժը լինի ավելի տարբերակված»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ներկայումս առկա են ներդրված սոցիալական գործընկերության լավ մեխանիզմներ` գործատուների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ զարգացնելու միջին մասնագիտական կրթության ոլորտը, որը «տնտեսությանը սպասարկելու նպատակով իր վրա պետք է վերցնի ավելի մեծ «բեռ»»: Նախարարը նշել է, որ անցյալ տարի առաջին անգամ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում արձանագրվել է ընդունելության տեղերի գերմրցույթ` լրացվել են բոլոր թափուր տեղերը: «Հուսով եմ, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ: Սա նշանակում է, որ առկա է մտածելակերպի փոփոխություն, կոնկրետ արհեստի և մասնագիտությանը տիրապետելու խնդիր` հետագայում աշխատանք գտնելու նպատակով: Բարեփոխումների հաջողության բանալին մեր բոլորի մտածելակերպի փոփոխությունն է»,-ընդգծեկ է նախարարը` ավելացնելով, որ «այս ձևաչափով և այս առիթով վերապատրաստումը, կարելի է ասել, անդրանիկն է իր տեսակով»:

Նա վերապատրաստվող անձնակազմին հորդորել է գործընթացը չսահմանափակել ֆորմալ մասնակցությամբ: «Այս վերապատրաստումներն իրենց մեջ կրում են մի կարևոր առանձնահատկություն` փորձել սովորեցնել իրար և աշխատել նորովի: Հաստատված չափորոշիչներն ընդամենը գործընթացի սկիզբն են և միջավայր ապահովող գործոնը: Ժամանակն է վերականգնել այն հավասարակշռությունը, որը բնորոշ է առողջ կրթական համակարգերի»,-շեշտել է Ա. Աշոտյանը: Նախարարն անդրադարձել է նաև ԵՄ աջակցության «Նոր հարևանության» ծրագրին` նշելով, որ այն ամենախոշորն է միջին մասնագիտական կրթության ոլորտում և միտված է աղքատության նվազման հաղթահարմանը:

Իր խոսքում Ա. Աշոտյանը կարևորել է նաև լրացուցիչ և շարունակական կրթության ապահովումը, որը, ըստ նախարարի, դեռևս կայացած չէ մեր հանրապետությունում:

«Լրացուցիչ և շարունակական կրթության խնդիրը ևս առաջացել է տնտեսության պահանջարկից: Բազմաթիվ մասնգետներ, մեկ անգամ կրթություն ստանալով, շատ հաճախ հնարավորություն չեն ունենում խորացնել իրենց գիտելիքները և անցնել համապատասխան վերապատրաստում: Համոզված եմ, որ լրացուցիչ կրթությունը հեռանկարային և պիտանի կլինի մեր կրթական համակարգի համար և, որ պակաս կարևոր չէ, կհզորացնի մեր ուսումնական հաստատությունները: Այս ոլորտում առկա է լուրջ ինստիտուցիոնալ և նորմատիվ բարեփոխումների անհրաժեշտություն»,-նշել է նախարարը: Նա ավելացրեց, որ միջին մասնագիտական կրթության ոլորտը սոցիալական գործընկերության և միջազգային համագործակցության տեսակետից առաջատարն է: Հանդիպման ավարտին նախարարը հաջողություն մաղթել է վերապատրաստման բոլոր մասնակիցներին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան
«2024-ը լի է եղել մարտահրավերներով, չնայած դրան շարունակել ենք մեր աշխատանքը տարբեր ուղղություններով, գրանցել ենք մի շարք հաջողություններ,...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վահե Հովհաննիսյան. Քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը
«Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով»,-այսպես է գնահատում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Տեսանյութ Մհեր Սահակյանի մասին
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
«Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է»։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա
Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։ «Այն ինչ տեսավ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
13:33
Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Կալանավորը վնասազերծվել է
Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}