Վրաստանն ու Ադրբեջանը իրարամերժ հայտարարություններ են տարածել սահմանին զոհված պատանու առնչությամբ
Վրաստանի իրավապաշտպան մարմինները պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել երեկ վրաց-ադրբեջանական սահմանին 17 ամյա վրացի պատանու գնդակահարման դեպքի առնչությամբ:
Հիշեցնենք, 16 ամյա Ահմեդ Գաորգաշվիլին զոհվել էր վրաց-ադրբեջանական սահմանի Էրիսիմեդի շրջանում, տեղի բնակիչների հավաստմամբ, ադրբեջանցի դիպուկահարի հարվածից:
Վրացական լրտավամիջոցների փոխանցմամբ, երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, թե դեպքի առնչությամբ հետաքննություն է վարվում մեղավոր սահմանապահին հայտնաբերելու ուղղությամբ: Այդ խնդրանքով վրացական կողմը դիմել է Ադրբեջանին:
Ադրբեջանական զլմ-ներն իրենց հերթին տարածել են երկրի Պետական սահմանային ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, համաձայն որի ադրբեջանական կողմը վրաց-ադրբեջանական սահմանի նշյալ վայրում Վրաստանի կողմից պետական սահմանը անցնելու փորձ է կանխել:
Ըստ հաղորդագրության, սահմանապահ ջոկատը նկատել է երեք հոգուց բաղկացած խմբի, որը չի ենթարկվել սահմանը չանցնելու համապատասխան հրահանգներին և նույնիսկ սպառնացել են սառը զենք օգտագործել ադրբեջանցիների նկատմամբ:
Հետաքքնությունը երկու դեպքերում, երկու վարկածներով էլ շարունակվում է:
http://panorama.am/am/society/2010/04/14/azeri/