Թոքերի բորբոքման հետևանքով Ադրբեջանում զինծառայող է մահացել
Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել: Թոքերի բորբոքման հետևանքով զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող Սանան Ջաֆարովը մահացել է: Այս մասին տեղեկացնում է Թրենդ լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ 19-ամյա Ս. Ջաֆարովը զինվորական ծառայության մեջ է գտնվել Գյանջա քաղաքում տեղակայված զորամասերից մեկում և Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևի տեղեկացմամբ մահացել է ապրիլի 13-ին:
Աբդուլաևի փոխանցմամբ` զինծառայողի մահվան պատճառը եղել է թոքերի բորբոքումը: Վերջինս զինվորական ծառայության էր զորակոչվել Բեյլագանի շրջանային զինկոմիսարիատի կողմից: Նշյալ փաստի առնչությամբ, Գյանջայի դատախազությունը քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ տարեսկզբից մինչ օրս, ադրբեջանական բանակում, պաշտոնական տվյալներով, միայն հիվանդություններից արդեն իսկ 3 զինծառայող է մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում