Վաշինգտոնյան հանդիպումներն անհանգստացրել են Բաքվին

Հեղինակ` Արմեն Մինասյան

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշում` ԱՄՆ-ի դիրքորոշումը Ադրբեջանին չի բավարարում: Այսօր նման հայտարարություն է արել Ադրբեջանի առանցքային գործիչներից մեկը` նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«1նյուզ.ազ» կայքի հաղորդմամբ, այսօր կայացած ասուլիսում Ալի Հասանովը մասնավորապես հայտարարել է. «ԱՄՆ-ը հաճախ միակողմանի դիրքորոշում է որդեգրում` աջակցելով Հայաստանին: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում չեզոք դիրք գրավել: Մենք բավարարված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի գործունեությամբ: Այդ մասին մենք բարձրաձայն ենք հայտարարում»:
Այնուհետև ԱՄՆ-ի «կողմնակալությունը» բացատրելով հայկական լոբբի գազդեցությամբ` Ալի Հասանովը մեկնաբանել է. «Վաշինգտոնը ճնշում է գործադրում հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի վրա` պահանջելով քաղաքական ու տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»:
Ըստ Իլհամ Ալիևի աջ ձեռքը համրվող այս գործչի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ ստանձնած դերը չի համապատասխանում նրա առաքելությանը:

Մի կողմ թողնենք ԱՄՆ-ին` սեփական առաքելությունը հուշելու Ալի Հասանովի փորձերը: Նա ինքն էլ, հավանաբար, հասկանում է, որ անհեթեթությամբ է զբաղված, բայց Ադրբեջանի ներսում դեմքը չկորցնելու այլ տարբերակ չունի: Վերը նշված տեղեկության մեջ մեզ համար առավել հետաքրքիր է հայտարարություն անողի անձը, հայտարարության կոշտությունը, դրա տեղն ու ժամանակը:

Նախ` անձի մասին: Ֆորմալ տեսանկյունից Ալի Հասանովը երկրորդական պաշտոն է զբաղեցնում: Նա նախագահի աշխատակազմում ընդամենը ինչ-որ բաժնի պետ է: Սակայն Ադրբեջանի պարագայում ` որպես օրինակելի ավտորիտար ռեժիմով երկրի` իրավիճակը մի փոքր այլ է: Այստեղ նախագահի աշխատակազմի «հասարակ ֆունկցիոներները» երկրի հասարակական-քաղաքական կյանքը վերահսկող հիմնական ֆիգուրներն են: Օրինակ, բոլոր փորձագիտական գնահատականներով, աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևն Ադրբեջանի առանցքային գործիչն է, ում ազդեցությունը գերազանցում է անգամ Իլհամ Ալիևին: Հասկանալի է, որ այդ համակարգում Ալի Հասանովն իր ազդեցությամբ ու տիրակալին (Իլհամ Ալիևին) մոտ լինելու տեսանկյունից մրցակցությունից դուրս է գործադիր իշխանության անդամներից, առաջին հերթին` արտգործնախարար Էլմար Մամեդյարովից: Ասել կուզենք, որ Ալի Հասանովի շուրթերով Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պաշտոնական հայտարարություն է արել:

Ի դեպ, այն, որ այս պատասխանատու քայլը չի վստահվել Էլմար Մամեդյարովին, անուղղակիորեն հուշում է, որ Ալիևը խնդիրներ ունի իր արտգործնախարարի հետ, կամ առնվազն` ներքին մրցակցության ընթացքում այս փուլում Էլմար Մամեդյարովը պարտվում է նախագահական ադմինիստրացիայի իր մրցակիցներին:

Վերադառնալով Ալի Հասանովի հայտարարությանը` անդրադառնանք երկրորդ կարևոր հանգամանքին` դրա տեղին ու ժամկետներին: Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումներից անմիջապես հետո: Ըստ էության, սա արձագանք է այդ հանդիպումներին ու քննարկումներին և ուղղված է առաջին հերթին դրանց կազմակերպիչ երկրի` ԱՄՆ-ի դեմ:

Երկրորդ` հայտարարությունն արվել է Բաքվում: Պրոցեսներին հետևող յուրաքանչյուր ոք կարող է պնդել, որ նման հայտարարություններն առավել ազդեցիկ են, երբ արվում են լայն լսարան ապահովող հարթակներից կամ «մեսիջի» հասցեատեր երկրի տարածքում (օրինակ` Մահմուդ Ահմադինեջադն իր հակաամերիկյան հայտարարությունների մեծ մասը հնչեցրել է ՄԱԿ-ի ամբիոնից կամ ամերիկյան տարբեր լսարաններում ունեցած հանդիպումների ժամանակ): Բնական է, որ Ադրբեջանում նույնպես կցանկանային վաշինգտոնյան իրադարաձություններին համարժեք պատասխան տալ: Բայց նման հնարավորությունից այս օրերին նրանք զրկված էին: Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում ներգրավված ու շահագրգիռ բոլոր կողմերը` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության ու Թուրքիայի ղեկավարությունը (նախագահներն ու արտգործնախարարները) այս օրերին Վաշինգտոնում էին: Ադրբեջանն այդ ցանկում բացակա էր, և բացակա էր ԱՄՆ-ի «մեղքով», որ հրավեր չէր ուղարկել այդ երկրին: Արդյունքում` պաշտոնական Բաքուն կարող էր արձագանքել միայն Բաքվից: Իլհամ Ալիևն այդ նպատակով օգտագործեց կառավարության` երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին նվիրված նիստը, իսկ Ալի Հասանովը` լրագրողների հետ հանդիպումը:

Այժմ անդրադառնանք Ալի Հասանովի հայտարարությանն ու դրա ենթատեքստին: Վստահաբար կարելի է ասել, որ Ալի Հասանովն ընդամենը երկրորդել է Իլհամ Ալիևին: Ավելի ճիշտ` լրացրել է նրան, ասել է այն, ինչ վայել չէ «կեսարին»: Հիշեցնենք, որ երեկ կայացած կառավարության նիստում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է: Որևէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին»: Իհարկե, դժվար է մտածել, որ Ալիևն ինքնուրույն է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին իր միջամտելու փորձերը անօգուտ վատնված ռեսուրսներ են և ավելի ճիշտ կլինի խնայել դրանք: Ամենայն հավանականությամբ, «գործընթացին չմիջամտելու» անհրաժեշտությունն Իլհամ Ալիևը «հասկացել» է հարկադրաբար` իրենից չկախված գործոնների ազդեցության տակ:

Երեկ Իլհամ Ալիևն, ըստ էության, հրապարակավ ցույց տվեց, որ այդ «գործոնները» հաշվի առնում է (իրականում` նա այլընտրանք չուներ), իսկ հաջորդ քայլով` արդեն հասկացրեց, որ մտադիր չէ տեղի տալ: Դա արվեց Ալի Հասանովի հայտարարությամբ` ԱՄՆ-ին մարտահրավեր նետելով: Այժմ հարց է` կհաջողվի՞ «կրտսեր եղբորը» մի բան, ինչ չհաջողվեց ավագին` Թուրքիային:
Ամերիկյան մամուլում վերջերս եղած հրապարակումները, որոնք զայրացրել էին Իլհամ Ալիևին ու վերը հիշատակված Ալի Հասանովին, հուշում են, որ Ադրբեջանի ջղաձգումներն անօգուտ են:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}