Բռնաբարություն ` կրկին ադրբեջանական բանակում
Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործով դատարանը ադրբեջանական բանակի զորամասերից մեկու տեղի ունեցած բռնաբարության հարցով դատավճիռ է կայացրել: Այս մասին տեղակացնում է Բաքիլիլար.ազ լրատվական կայքը:
Նշենք, որ դատարանը ապացուցված է համարել, որ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում զինվորական ծառայություն անցնող` կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչ Արիֆ Գուրբանովը բռնաբարել է նույն զորամասի մի շարք զինծառայողների: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Գազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Սպառնալիքների ներքո, Ա. Գուրբանովը բռնաբարել է իր համածառայակից ընկերներին: