ԵԽԽՎ թուրք նախագահը հայտարարել է, թե ով է գլխավորելու կառույցի ԼՂ հարցով զբաղվող ենթահանձնաժողովը
ԵԽԽՎ նորանշանակ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, ով այժմ գտնվում է Բաքվում, լրագրողներին հայտարարել է, թե հայտնի է` ով է լինելու ԵԽԽՎ ԼՂ հակամարտության հարցով ենթահանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, երեկ Չավուշօղլուն հայտարարել էր, թե ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ենթահանձնաժողովը վերսկսելու է իր աշխատանքները ապրիլին:
«Ենթահանձնաժողովը դեռևս ստեղծված չէ, սակայն ենթադրվում է, որ այն ես եմ ղեկավարելու: Դա շատ տարածված պրակտիկա է, երբ ԵԽԽՎ նախագահը ղեկավարումը է նաև կառույցի ենթահանձնաժողով: Ենթահանձնաժողովի նախկին ղեկավարը նույնպես ԵԽԽՎ նախագահն է եղել», - Թրենդ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն հույս է հայտնել նաև, որ հայ և ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ ենթահանձնաժողովը դրական ներդրում կունենա ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին: