Գերմանացի գրողը Ստամբուլում հայտարարել է. Եկել է ժամանակը, որ Թուրքիան ներողություն խնդրի հայերից
«Եվրոպական գրականությունը Թուրքիայում: Թուրքական գրականությունը Եվրոպայում» խորագրով մշակութային նախագծի շրջանակներում Ստամբուլ է ժամանել գերմանացի գրող Գյունթեր Գրասը: Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված հանդիպմանը մասնակցել է նաև Անկարայում Գերմանիայի դեսպանը, թուրք գրող Յաշար Քեմալը: Իր ելույթի ժամանակ Գրասը հիմնականում անդրադարձել է այն մտքին, որ Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալն ու առերեսվի դրա հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը:
«1940-ականներին ես ընկել էի նացիստների ազդեցության տակ: Ավելի ուշ, երբ տեսա համակենտրոնացման ճամբարներում արված հրեաների լուսանկարները, ասացի` գերմանացիներն այսպիսի բան չեն անի, սա քարոզչություն է: Ասացի, բայց չհավատացի: Եղածն ընդունելն ու դրա հետ առերեսվելն ավելի հեշտ է: Գերմանիան դա արել է: Իսկ Թուրքիան ե՞րբ է ընդունելու հայերի դեմ իրակացրած բռնությունը փաստը»,-ասել է գերմանացի գրողը:
Գրասը նաև ընդգծել է. «Եկել է ժամանակը, որ թուրքական պետությունը ներողություն խնդրի հայերից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները