Վրաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է անում պատժել 17-ամյա երիտասարդի սպանության մեղավորներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել` կապված վրաց-ադրբեջանական սահմանում ողբերգական դեպքի հետ: Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ տարակուսանք է հայտնվում անմեղ քաղաքացիների սպանության փաստի հետ կապված:
«Մենք խորապես համոզված ենք, որ հարևան երկրի քաղաքացիները, որոնք պատահական հայտնվել են բարեկամական հանրապետության տարածքում, չպետք է դառնան ուղիղ կրակոցի զոհ»,-ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 17 ամյա Ահմեդ Գաորգաշվիլին զոհվել էր վրաց-ադրբեջանական սահմանի Էրիսիմեդի շրջանում, տեղի բնակիչների հավաստմամբ, ադրբեջանցի դիպուկահարի հարվածից:
Ադրբեջանական զլմ-ներն իրենց հերթին տարածել են երկրի Պետական սահմանային ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, համաձայն որի ադրբեջանական կողմը վրաց-ադրբեջանական սահմանի նշյալ վայրում Վրաստանի կողմից պետական սահմանը անցնելու փորձ է կանխել:
http://www.panorama.am/am/politics/2010/04/14/sahman/