Երևանում է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը. Նրան ընդունել է վարչապետը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորը համատեղ նախագծերը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշին վարչապետին տեղեկացրել է, որ իրենք Հայաստանում են Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացմանը և «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովին մասնակցելու նպատակով:
Նա նշել է, որ կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայնման միջոցով:
Նորաբաց կենտրոնի աշխատանքները Հայաստանում իրականացվելու են երկու ուղղություններով` կրթական (աշակերտների և ուսանողների համար) և գիտական: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, անդրադարձ է եղել նաև Երևանի Ա.Պուշկինի անվան դպրոցում արդեն մեկնարկած պիլոտային ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան