WYMD-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել բանտարկված բլոգերներին
Հանուն ժողովրդավարության համաշխարհային երիտասարդական շարժումը (World Youth Movement for Democracy) Ինդոնեզիայի Ջակարտա մայրաքաղաքում կայացած իր 6-րդ ասամբլեայի ժամանակ, որին մասնակցել է շուրջ 25 երկիր (http://www.wymdonline.org/WYMD%20declaration.pdf), ընդունել է աշխարհում դեմոկրատական արժեքների ներդրման համար պայքարող երիտասարդների իրավունքնեը պաշտպանող հռչակագիր:
Հռչակագրում ասված է, որ Հանուն ժողովրդավարության համաշխարհային երիտասարդական շարժումը պայքարում է աշխարհում ավտորիտար ռեժիմի հաստատման դեմ և իր համերաշխությունն է հայտնում բոլոր այն երիտասարդներին, ովքեր ազատազրկման են ենթարկվել իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Մասնավորապես` Հանուն ժողովրդավարության համաշխարհային երիտասարդական շարժումը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանի բանտում գտնվող երիտասարդ բլոգերներ Էմին Միլիին և Ադնան Հաջիզադեին: