Քլինթոնի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն որոշել է այցելել Ադրբեջան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկուշաբթի այցելելու է Ադրբեջան: Համապատասխան որոշում նա ընդունել է Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
«Մենք մտադիր ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք մեր վճռականության մասին տեղեկացրել ենք և հայկական, և ամերիկյան կողմին», -ասել է Դավութօղլուն:
Ադրբեջան կատարելիք այցից հետո Թուրքիայի արտգործնախարարը հաջորդ շաբաթ մեկնելու է Իրան:
Նախորդող նորություն` «Կրկին, բարի գալուստ». Դավութօղլուն հանդիպել է Քլինթոնի հետ