«Who Cares». Գիլանի և Այոմիի խումբը` Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար
Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը հայտարարել է, որ Թոնի Այոմիի հետ կստեղծի հատուկ խումբ` Who Cares, որը ելույթներ կունենա Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով:
«Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ, Ի. Գիլանն ասել է այս մասին, պատասխանելով իր կայքի այցելուի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Smoke on The Water երգի ռեմիքսի ձայնագրումը երկրաշարժից տուժած Հաիթիին օգնելու համար:
Deep Purple-ի խմբի վոկալիստը նշել է, որ Հայաստանի օգտին 1989 թվականին համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ ձայնագրված Smoke on The Water երգի նոր տարբերակի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս:
«20 տարի անց մենք դեռևս աշխատում ենք Գյումրի քաղաքում երաժշտական դպրոցի վերականգնման համար: Գյումրին, ինչպես և Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, և Աստված գիտի, թե որքան վիրավոր և անօթևան մարդ էր մնացել երկրաշարժից հետո: Մեր գործերը բավականին լավ են ընթանում, մեզ աջակցում են քաղաքական գործիչները և գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի գումար հավաքել վերջերս Երևանում կայացած երկու բարեգործական համերգներից», - ասել է Ի. Գիլանը:
Բացի այդ, նա հայտնել է, որ համատեղ գաղափար ունեն Թոնի Այոմիի հետ: 2009 թվականի հոկտեմբերին վերադառնալով Հայաստանից նրանք որոշել են գրել մեկ կամ երկու երգ և ստեղծել հատուկ խումբ` Who Cares անվանմամբ, որը ելույթ կունենա միջոցների հավաքագրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին