«Կրկին, բարի գալուստ». Դավութօղլուն հանդիպել է Քլինթոնի հետ
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ապրիլի 15-ին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ, տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունից: Հանդիպումից առաջ Քլինթոնն ասել է, թե ինքն ուրախ է կրկին ողջունել մեկին, ով «ոչ միայն գործընկեր է, այլ դարձել է նաև ընկեր վերջին տարվա ընթացքում»:
«Մենք շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու Թուրքիայի հետ, և արտգործնախարարը միշտ հասանելի է և միշտ ունի կամք տեսակետներ փոխանակել ու փորձել գտնել լուծումներ այդ հարցերի համար: Մեր երկկողմ ամուր հարաբերությունները գնալով էլ ավելի են ամրապնդվում: Կրկին, բարի գալուստ», -Դավութօղլուի հետ հանդիպմանն ասել է Քլինթոնը:
Շնորհակալություն հայտնելով` Դավութօղլուն իր հերթին նշել է, որ ինքը մեծ հաճույքով է գալիս Պետքարտուղարություն: