«Բարսելոնը» գավաթը փոխանցեց Մադրիդի քաղաքապետին
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի` «Բարսելոնի» ներկայացուցիչները, պատվավոր ավարը հանձնել են Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալյարդոնին: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մեր քաղաքը հուզված է և հպարտ, որ իրեն է վստահվել կազմակերպել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այն կկայանա հրաշալի մարզադաշտում, որը պատկանում է մրցաշարի իննակի հաղթողին, և մենք հույս ունենք, որ անկրկնելի ֆուտբոլային խաղի ականատեսները կդառնանք»,- ասել է Գալյարդոնը:
Ավելացնենք, որ ապրիլի 17-ից մինչև մայիսի 14-ի Չեմպիոնների լիգայի գավաթը «կճանապարհորդի» Մադրիդում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան