Հունաստանին խորտակվելուց փրկեցին ԵՄ-ն և ԱՄՀ-ն
«Եվրամիության երկրների և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հունաստանին տրվող վարկերը մեր երկրի համար շատ կարևոր աջակցություն են: Այդ օգնության մեխանիզմը նշանակում է, որ մեզ թույլ չեն տա խորտակվել»,- նախօրեին ասել է Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Նկատենք, որ Հունաստանին պարտքերի մարման և բյուջետային ճգնաժամի հաղթահարման համար Եվրոզոնայի երկրները և ԱՄՀ-ն Հունանստանին խոստացել են շուկայական տոկոսադրույքից ցածր տոկոսով վարկ, որի չափն անցնում է միլիարդի սահմանը:
«Հունաստանը սկսել է բանակցությունները տրամադրվող օգնության պայմանների շուրջ: Օգնության մեխանիզմի գործունեության վերաբերյալ որոշում կկայացվի երկրի շահերից ելնելով»,- հայտարարել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա