Երեխաների մահացածության միջին մակարդակով Հայաստանը դրսևորել է անկման ակնհայտ միտում
Ծաղկաձորում այսօր «Մոր և մանկան առողջության պահպանման» թեմայով սեմինար-քննարկում է անցկացվում, որին մասնակցում են առողջապահության նախարարության, World Vision, Save the children և այլ կազմակերությունների մասնագետներ, փորձագետներ:
World Vision-ի ներկայացուցիչ Նաիրա Ղարախանյանը, անդրադառնալով մոր և մանկան առողջապահության պահպանման 2003-2015 թթ. ռազմավարությանը Հայաստանում, նշեց, որ մանկական մահացածության ցուցանիշը բնակչության ամենախոցելի տարիքային խմբի` 0-1 տարեկան երեխաների առողջության վիճակը բնութագրող կարևորագույն բժշկադեմոգրաֆիկ ցուցանիշներից է: Այն հանդիսանում է նաև երկրի տնտեսական զարգացման և հասարակության սոցիալական բարեկեցության կարևորագույն ցուցիչը:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանը բնորոշվում է երեխաների մահացածության միջին մակարդակով (ըստ ԱՀԿ դասակարգման), որը 1990-2008 թթ.-ներին դրսևորել է անկման ակնհայտ միտում:
Այն զգալի բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ, սակայն որոշակիորեն գերազանցում է Միջինեվրոպական մակարդակը: Համաձայն ազգային վիճակագրության ծառայության տվյալների, մինչև 5 տարեկան երեխաների մահացածության ցուցանիշը 1990-2008 թթ. ընթացքում կրճատվել է շուրջ ½-ով, իսկ 0-1 տարեկան երեխաների մահացածության ցուցանիշը` 41 տոկոսով: Ընդ որում, վերջին տարիներին մանկական մահացածությունը կազմել է 0-5 տարեկան երեխաների մահացածության 80-88 տոկոսը:
Նշենք, որ մանկական մահացածությունների հիմնական պատճառներից առաջին տեղում են պեզինատալ շրջանին բնորոշ հիվանդությունները, երկրորդ տեղում` բնածին արատները, երրորդ և չորրորդ տեղերում` համապատասխանաբար` շնչառական վարակներն ու փորլուծային հիվանդությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան