ԱԻԲԱ-ն որոշեց հետաձգել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկը
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել 5 օրով հետաձգել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկմնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այդ որոշումը կապված է այն իրավիճակի հետ, որը Եվրոպայում առաջացել է Իսլանդիայում ժայթքած հրաբխի հետևանքով: Պատվիրակությունները հետաձգված ավիաչվերթների պատճառով չեն կարողացել ժամանել Բաքու, և ԱԻԲԱ-ն որոշել է ընդառաջ գնալ մասնակիցներին` գիտակցելով, որ ուշացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականն այժմ Թբիլիսիում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի ազգային թիմի հետ: Նախապես պլանավորված էր, որ Վրաստանի մայրաքաղաքից հայկական պատվիրակությունը մրցավայր կմեկնի ապրիլի 20-ին: Արդյոք, կապված մրցաշարի մեկնարկի հետաձգման հետ, մեր թիմը նույնպե՞ս ավելի ուշ կմեկնի Բաքու: Պատասխանելով մեր թղթակցի հարցին` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը շեշտեց, որ այս պահին ծրագրում որևէ փոփոխություն չկա:
Սակայն հնարավոր է, որ հայաստանյան մարզական պատվիրակությունը որոշում կայացնի Բաքու ժամանել միայն մրցաշարի մեկնարկի նախօրեին: Այժմ Թբիլիսիում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ՀԲՖ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Ըստ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի` առաջացած հարցերը պատվիրակության ղեկավարությունը կքննարկի հենց Թբիլիսիում և համապատասխան որոշում կընդունի:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ