ՀՀ էներգետիկայի նախարարը հանդիպել է Իրանի ԱԳՆ ղեկավարին
ՀՀ էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արմեն Մովսիսյանը ապրիլի 18-ին Թեհրանում կայացած «Միջուկային զինաթափման կոնֆերանսի» շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այդ մասին հաղորդում է իրանական «ֆարս» լրատվական գործակալությունը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Քննարկել են Արաքս գետի ամբարտակի կառուցման, ինչպես նաև` էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծերը:
Արմեն Մովսիսյանը կարևորել է «Միջուկային զինաթափման կոնֆերանսի» կազմակերպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա