Նոր դեղամիջոց` գրիպի բոլոր տեսակների` այդ թվում խոզի ու թռչնի գրիպների դեմ
Ուզբեկստանի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց, որը էֆեկտիվորեն պայքարում է գրիպի բոլոր տեսակների դեմ, ներառյալ H5N1 շտամով` թռրնագրիպի, և H1N1 շտամով` խոզի գրիպի դեմ: Այս մասին, ռուսական լատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է երկրի Գիտությունների ակադեմիայի քիմիայի ու ֆիզիկայի պոլիմերների ինստիտուտի փոխտնօրեն Աբդուշուքուր Սարիմսոկովը:
Դեղամիջոցի պատրաստման աշխատանքները սկսվել են մի քանի տասնյակ տարի առաջ, երբ ինստիտուտում բամբակից ստացել էին բուժիչ միջոց, որը արդյունավետորեն պայքարում էր սուր շնչառական վարակների դեմ:
Ինստիտուտում դրանից հետո չեն դադարել դեղամիջոցի ֆորմուլայի բարելավմանն ուղղված աշխատանքները, և արդյունքում ստացել են նոր դեղամիջոց, որն անվանել են «Ցելագրիպ»: Վերջինս գրիպի բոլոր վարակների դեմ պայքարող դեղամիջոց է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում