
Լրագրողն ազատազրկվել է` իշխանություններին քննադատելու համար. Իրան
Իրանական դատարանը, իշխանություններին քննադատելու համար 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրողին, բացի այդ լրագրողը կենթարկվի նաև ճիպոտի 50 հարվածի:
Մոհամեհ Նուրազադը ձերբակալվել էր դեռ նոյեմբերին` նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ իշխանությունների գործողությունները քննադատելու համար:
Նրան մեղադրել են հակակառավարական պրոպագանդայի համար և կալանքի տակ վերցրել:
Ինքը` լրագրողը իշխանություններին քննադատելը համարում է իր մասնագիտական իրավունքը:
Հաղորդում է BBC-ին: