Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում նշվեց բրազիլացի գրող Մ. Բանդեյրայի 124-ամյակը
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներին բրազիլական գրականությանն ու, մասնավորապես, բրազիլացի հայտնի բանաստեղծ Մանուել Բանդեյրայի գրական ժառանգությանը ծանոթացնելու նպատակով բուհի արտասահմանյան լեզուների բաժինն այսօր կազմակերպել էր Մ. Բանդեյրայի 124-ամյակին նվիրված մեծ միջոցառում:
Միջոցառման կազմակերպիչ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պորտուգալերենի դասախոս Սիլվիա Պավերքին նշեց, որ միջոցառումը հնարավորություն կտա ներկայացնելու Բրազիլիան` զուգահեռաբար նաև` պորտուգալական գրականությունը: «20-րդ դարի բրազիլացի հայտնի գրող Մ. Բանդեյրայի ստեղծագործություններից ներառված են նաև լեզվաբանական համալսարանի պորտուգալերենի ուսուցման ծրագրում, իսկ այսօր այս միոցառումը համընկել է բրազիլացի գրողի ծննդյան օրվա հետ»,- հավելեց նա:
Բուհի ուսանողների ընթերցմամբ հնչեցին Մ.Բանդեյրայի բանաստեղծությունները պորտուգալերեն և հայերեն: Ինչպես նաև` ցուցադրվեց լիամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված էր տարբեր տարածաշրջաններում խոսվող պորտուգալերենը` իր տարբեր արտահայտչամիջոցներով: «Սա լավ հնարավորություն է` պորտուգալերենը կենդանի հչողությամբ ներկայացնելու ուսանողներին»,- ասաց Ս. Պավերքին:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան աջակցությամբ: