Վալենտին Փամբուկչյանը և Սևակ Մխիթարյանը առաջատարներից հետ են մնում մեկ միավորով
Մի խումբ հայ շախմատիստներ այս օրերին մասնակցում են Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում անցկացվող օփենին: Խաղացված երեք տուրից հետո միջազգային վարպետներ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակել են 2-ական միավոր և առաջատարներից հետ են մնում մեկ միավորով: Ֆրանսիան ներկայացնող Ռուդոլֆ Գրիգորյանը և Կլոդ Ադամյանը վաստակել են 1,5-ական, Ալբերտ Լիսայանը և Վարդան Չմշկյանը` 1-ական միավոր:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարին մասնակցում են 197 շախմատիստներ: