Թուրքիայի արտգործնախարարն այսօր այցելելու է Բաքու, այնուհետև` Թեհրան, Բիշկեկ, Տալլին
Այսօր մեկնարկելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ճանապարհորդությունը Կովկասի, Մերձավոր Արևելքի, Բալկանյան թերակղզու, ինչպես նաև Եվրոպայի մի քանի երկրներ: Նրա առաջին հանգրվանը լինելու է Բաքուն, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Ադրբեջանում նա բանակցություններն անմիջապես վարելու է հենց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ոչ պակաս կարևոր է լինելու նրա այցելությունը Իրան` թուրք նախարարը Իրանի ղեկավարությանը ներկայացնելու է միջազգային հանրության վերաբերմունքը միջուկային ծրագրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ երկրներ այցելելու մտադրության մասին Դավութօղլուն հայտարարեց Վաշինգթոնում ապրիլի 15-ին ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո:
Դավութօղլուն նաև մասնակցելու է Բելգրադում կայնաաիք եռակողմ` Թուրքիա-Սերբիա-ԵՄ գագաթնաժողովին:
Շաբաթվա կեսերին նա վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ միասին մասնակցելու է թուրք-իտալական գագաթաժողովի աշխատանքներին:
Հինգշաբթի և ուրբաթ Դավութօղլուն մասնակցելու է Էստոնիայում կայնաալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին, իսկ ուրբաթ` ապրիլի 23-ին, սպասվում է թուրք նախարարի այցը Ղրղզստան: