Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Պաշտոնայցով նախօրեին Բաքու մեկնած Թուրքիայի արտգործնխարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ պայմաններում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիգազեթե» (Milligazete) լրատվական կայքը:
Տեղեկացվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ադրբեջանցի իր պաշտոնակցի` Էլմար Մամեդյարով հետ: Դավութօղլուն նախապես հայտնել էր, որ ադրբեջանական իշխանությունների հետ քննարկելու է Հայաստանի հետ հարաբերությունների և արձանագրությունների վավերացմանն առնչվող հարցեր: Սպասվում է, որ Դավութօղլուն և Մամեդյարովը շուտով հանդես կգան պարզաբանումներով: