Մոսկվայում սպանել են «Ալլիգաշա» ընկերության ղեկավար Ռոբերտ Մարգարյանին
Նախօրեին Մոսկվայում սպանել են մանկական կոշիկ արտադրող «Ալլիգաշա» ընկերության ղեկավար 40-ամյա Ռոբերտ Մարգարյանին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Մոտավորապես կեսգիշերին բիզնեսմենին իր տան բակում կրակել է անհայտ հանցագործն ու դիմել փախուստի: Ըստ դռնապանի, հանցագործը երկու անգամ կրակել է Մարգարյանին ծոծրակին: Մարգարյանը տեղում մահացել է»,- հայտնել են իրավապահ մարմինները:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրում աշխատում են ՌԴ Դատախազության հետաքննչական բաժնի քննիչները:
Արդեն հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 պարկուճ: Հավանաբար հանցագործը կրակել է «ԻԺ» մակնիշի ատրճանակով: