Բացվեց «Ուսուցումը Հայաստանում 2010» միջազգային ավանդական 9-րդ ցուցահանդեսը
Այսօր տեղի ունեցավ «Ուսուցումը Հայաստանում 2010» միջազգային ավանդական 9-րդ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 23-ը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ապագայում կրթությունը Հայաստանում դառնալու էլ մեր երկրի ավելի ընդգծված մրցակցային առավելություն, թե հարևան երկրների նկատմամբ, թե եվրոպական երկրների նկատմամբ:
«Գիտելիքն այն արդյունքն է, որը կարելի է արտահանել անարգել, դրա համար մենք պետք է մեր կրթական հաստատությունների ծառայություններն առաջարկենք միջազգային կրթական շուկայում` ներգրավվելով առավել մեծ թվով արտասահմանյան շահառուներ: Նրա խոսքով, Հայաստանում մասնագիտական կրթությունը գրավիչ և մրցունակ է տարածաշրջանային կրթական շուկայում:
«Այսօր մեր երկրի տարբեր բուհերում սովորում են 5500 արտասհամանցի ուսանողներ, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք, որ կրթական մեր որակով միշտ լինենք մրցունակ»,-հավելեց նախարարը:
Ա. Աշոտյանի խոսքով, այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տալիս մեր երկրում գործող բոլոր ուսումնական հաստատություններին և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին ոչ միայն հավասար մրցակցային պայմաններում ներկայացնել սեփական ձեռքներումները, այլև ծանոթանալ գործընկերների փորձին, կատարել ինքնագնահատում և նախանշել արդյունավետ համագործակցություն:
Ցուցահանդեսի կաչմակերպիչ, «Expo Servise» կազմակերպության տնօրեն Ռաֆայել Կակոյանը նշեց, որ այսօր ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 30 ուսումնական հաստատություններ և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ:
Ըստ նրա, այս ցուցահանդեսը կարևոր է նաև մեր շրջանավրտների մասնագիտական կողմանորոշման, սեփական նախասիրությունների ճշգրտման համար: