Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվելու է «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում խորագրով» ժամանակավոր գործող ցուցահանդեսը (http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_5.php) : Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց առաջին էջերում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում բնակվող Տիգրան Քալաջյանի աջակցությամբ, որը «Քալաջյան հիմնադրամի» (Kalaydjian Foundation) գրադարանից բազմաթիվ նմուշներ է տրամադրել ցուցահանդեսին:
Հայկական կոտորածները և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը մշտապես եղել են հայկական ու արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Այս առումով, մամուլի անդրադարձներն ու հրապարակումները կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության հետ առնչվող հիմնահարցերի լուսաբանման համար և ունեն սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ռուսական, ֆրանսիական, ամերիկյան և այլ երկրների մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են աբդուլհամիդյան կոտորածներին, Ադանայի արհավիրքին և 1915-1922 թթ. ցեղասպանությանը:
Նմանատիպ միջազգային արձագանքները վկայում են Հայոց ցեղասպանության արդիականության, ինչպես նաև` միջազգային հանրության շրջանում եղած և առկա իրազեկության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ