Հատուկ դաս` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին
ԿԳ նախարարը նշեց, որ նախարարները այսօր եկել են աշակերտների հետ հանդիպելու, որպեսզի միասին խոսեն Հայոց Ցեղասպանության և դրա հետևանքների ինչպես նաև այն մասին, թե ինչ հույսեր են կապում նրանց հետ մեր անկախ երկրում:
Ա. Աշոտյանը հայտնեց, որ այսօրվա այցը կազմակերպել է ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ միասին:
«Մենք պետք է փորձենք դպրոցներում անցկացվող հատուկ դասերը դարձնել մշակույթ, ՀՀ կառավարության անդամները պետք է դրոցականների հետ անմիջական և հաճախ շփվեն: Ես խոստանում եմ, որ դպրոցներում աշակերտների հետ մեր հանդիպումները կրելու են հաճախակի բնույթ»,- ասաց նա:
Ա. Աշոտյանը, խոսեով Հայոց Մեծ Եղեռնի մասին, նշեց, որ արդեն անցել է 95 տարի այն օրվանից, երբ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրությունը կողմից իրականացվել է հայերի ջարդը`Հայոց Ցեղասպանությունը:
«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները թևակոխում են մի նոր փուլ, որտեղ մենք փորձում ենք միասին գտնել ապագայի ճանապարհը, սակայն այդ ճանապարհը գնալուց մենք երբեք չենք ուրանում և մոռանում Հայոց Ցեղասպանությունը: Ի վերջու մեր հարևան պետությունը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, որն արդեն ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից»,- ասաց նա: