«1 Goal: Կրթություն բոլորի համար» խոշորագույն ակցիային միացել է նաև «ԱրմենՏել»-ը
Հայաստանի Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու շարժական կապի օպերատորների պատմության մեջ «1 Goal: Կրթություն բոլորի համար» համատեղ խոշորագույն ակցիային:
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի շրջանակում 2010թ ապրիլի 21-ից հուլիսի 11-ը Beeline շարժական կապի բաժանորդները կարող են ուղարկել “Yes” տեքստով անվճար SMS 6462 կարճ համարին և աջակցել աշխարհի բոլոր դպրոցներում անվճար տարրական ուսուցման արշավին:
Արշավի ընթացքում ստացված ձայները կփոխանցվեն «Հանուն կրթության» համաշխարհային արշավի օգտին` նպատակ ունենալով սևեռել տարբեր երկրների ղեկավարների և հանրության ուշադրությունը կրթական համակարգում գլոբալ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:
«1 Goal: Կրթությունը բոլորի համար» նախաձեռնությունը շարժական կապի օպերատորների պատմության մեջ համատեղ խոշորագույն ակցիան եզակի է թե իր ծավալով, թե բնույթով: Համոզված եմ, որ մեր բաժանորդները ակտիվորեն կմասնակցեն այս ակցիային` իրենց լուման ներդնելով աշխարհի բոլոր մանուկների համար կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում»- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Համատեղ այս արշավին միացել են GSM Միջազգային Ընկերակցության անդամ 20 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդ: «ՎիմպելԿոմ»-ը աջակցում է ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը:
Գլոբալ նախաձեռնության մանրամասները կարելի է իմանալ՝
ինտերնետ-կայք` www.join1goal.org
տեսանյութեր՝ http://www.youtube.com/user/join1goal
լուսանկարներ՝ http://www.flickr.com/photos/1goal
«1 Goal: Կրթությունը բոլորի համար» կապի օպերատորների համատեղ արշավի մանրամասները՝ www.mobileworldcongress.com:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան