Ջոն ՄքԼաֆլինը և Արտո Թունջբոյաջյանը համերգային ծրագրով հանդես են գալու Երևանում
Ապրիլի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի և իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը:
Համերգի կազմակերպիչն է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, տեղեկատվական գործընկերը` «Մեդիամաքս»-ը: «Երաժշտությունը հիանալի է ու գեղեցիկ, և ուրեմն այդ գեղեցկությունը չի կարող կապված չլինել երկնայինի հետ: Հենց այդպիսի երաժշտություն է մատուցում իմ 4th Dimension խումբը: Վստահեցնում եմ, որ հայ հանդիսատեսն իսկապես մեծ բավականություն է ստանալու համերգից»,- ասել է Ջոն ՄքԼաֆլինը:
Նա խոսել է նաև Արտո Թունջբոյաջյանի մասին, ով ապրիլի 28-ին իր հետ միասին բեմ կբարձրանա:
«Նրան ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Արտոն հիանալի երաժիշտ է, բայց ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային որակները: Նա մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն է», – ասել էր Ջոն ՄքԼաֆլինը:
Համերգի տոմսերը վաճառվում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները