Ոստիկանապետը մեկնել է Հռոմ
Այսօր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա (Հռոմ):
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պարզաբանում են, որ այցի շրջանակներում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի և Իտալիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի կողմից ստորագրվելու է «Իտալիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես և քննարկվելու են հայ-իտալական ոստիկանական համագործակցության հետագա զարգացման և խորացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: