Թուրքիան կառուցողակա՞ն
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլիին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել, թե արդյոք Թուրքիան կարող է միջնորդ հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև` Միջուկային ծրագրի շրջանակներում: Հարցն ուղղելիս լրագրողը նաև հիշեցրել է, թե Թեհրան կատարած այցի ժամանակ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն որպես երրորդ կողմ հանդես գալու մասին ակնարկ է արել:
Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայության, Քրոուլին ի պատասխան ասել է, որ իրենք կարևորում են Թուրքիայի դերն այդ հարցում, քանի որ Թուրքիան Իրանի անմիջական հարևանն է:
«Այնպես որ, մենք հասկանում ենք, որ Իրանի ապագան, որպես տարածաշրջանի մաս, շատ կարևոր է Թուրքիայի համար, այնպես ինչպես դա կարևոր է ԱՄՆ-ի և տարածաշրջանի այլ երկրների համար: Կարո՞ղ է Թուրքիան կառուցողական դեր կատարել, իհարկե: Արդյո՞ք նրանք պատրաստակամ են դա անել: Այո: Մենք խրախուսո՞ւմ ենք դա: Այո: Ես միայն կարող եմ ասել, որ միջնորդի դեր կատարելու համար պետք է, որ Իրանը լրջորեն պատրաստ լինի, ինչի նշանները սակայն, վերջին մի քանի ամիսների ընթացքում բացակայում են», -նշել է Քրոուլին:
Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի, միջազգային հանրությունը, Միացյալ նահանգները և այնպիսի երկրներ, ինչպիսին Թուրքիան է, պատրաստ են կառուցողական դեր կատարել, փորձում են կյանքի կոչել սեղանին դրված համաձայնագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ