Քաղաքական 04:00 22/04/2010

Դիվանագիտական պարտության խոստովանությո՞ւն, թե՞ գործարքի առաջարկ-1

Հեղինակ` Արմեն Մինասյան

Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում ծավալված հակաամերիկյան հիստերիան գնալով թափ է հավաքում: Տևական ու զանգվածային հայտարարություններից հետո այսօր արդեն ադրբեջանցի պաշտոնյաները ներկայացրեցին այն հիմնավորումները, որոնք ստիպում են այս փուլում ԱՄՆ-ից նեղացածի կեցվածք ընդունել:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին կայացած կառավարության նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ միջազգային հանրության կոշտ քննադատությամբ: Մինչ վերլուծաբաններն ու փորձագետները գուշակում էին, թե ում են հասցեագրված քննադատության հիշյալ դրսևորումները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը պաշտոնապես կոնկրետացրեց հասցեատիրոջը:

Արևմտյան մամուլի բնորոշմամբ` «զուսպ և հավասարակշիռ» այս չինովնիկը, որ ադրբեջանական իշխանական հիերարխիայի երկրորդ հարկում կանգնած առանցքային գործիչներից մեկն է, մամլո ասուլիսում հայտարարեց, որ խոսքն ԱՄՆ-ի մասին է, ով «ղարաբաղյան կարգավորման գործընթացում չեզոք չէ և գործում է ընդդեմ Ադրբեջանի շահերի»: Հետագայում Ալի Հասանովը մի ամբողջ շաբաթ` ամեն օր, շփվում էր մամուլի հետ, կրկնում նույն նույնաբովանդակ հայտարարություններ` ըստ էության հասկացնելով, որ իր էմոցիոնալ «ժայթքումները» ոչ թե պահի ազդեցության տակ արված հայտարարություններ են, այլ` երկրի բարձրագույն ղեկավարության որդեգրած քաղաքական կուրսից բխող գնահատականներ:

Բնականաբար` վերևից իջեցված այս «ինստրուկտաժին» համահունչ, Ադրբեջանի խորհրդարանում` Միլի Մեջլիսում, ընթացիկ շաբաթվա քաղաքական դեբատները սկսվեցին ԱՄՆ-ի դեմ ուղղված կոշտ և ծայրահեղ կոշ հայտարարություններով: Դրանց դիապազոնը բավականին լայն էր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից ԱՄՆ-ին վռնդելուց մինչև Ադրբեջանի տարածքում ամերիկյան կապիտալի գործունեության կասեցում:
Ծավալված հիստերիային գործնական բովանդակություն հաղորդելու նպատակով Բաքվի իշխանությունները ձեռնամուխ եղան կոնկրետ քայլերի. միակողմանիորեն խզվեց մայիս ամսին ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համաձայնագիրը:

Հակաամերիկյան արշավի ծավալման մեկնարկից մեկ շաբաթ անց Ադրբեջանում անհրաժեշտ համարեցին որոշ պարզաբանումներ տալ իրենց անկանոն վարքագծի վերաբերյալ (հիշեցնենք, որ մինչ օրս`  նաև այսօր, թե Բաքուն, թե Վաշինգտոնը երկկողմ հարաբերությունները բնութագրում են որպես «ռազմավարական»):
Այս առաքելությունը դրվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի ուսերին: Վերջինիս հետ բացառիկ հարցազրույց է հրապարակել ԱՊԱ գործակալությունը: Այն նույն գործակալությունը, որը երկու բացառիկ հարցազրույց էր վարել թուրք գործիչների հետ, և երկուսն էլ հերքվել էին. նախ` ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն, իսկ մեկ շաբաթ առաջ էլ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ինչևէ: Անդրադառնանք Մամեդովի հարցազրույցին: Այնտեղ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է ղարաբաղյան կարգավորման ընթացիկ վիճակի մասին` վերստին հայտարարելով, թե միջնորդները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա` այս կամ այն առաջարկին համաձայնելու համար: Թեև նման հայտարարություն առաջին անգամ չէ հնչում, սակայն հարկ ենք համարում հիշեցնել ԵԱՀԿ համանախագահ երկրների ներկայացուցիչների ու անձամբ համանախագահների բազմիցս արած այն հայտարարությունները, որ միջնորդները միայն հանդես են գալիս առաջարկներով, իսկ որոշում պետք է կայացնեն հակամարտության կողմերը: Միակ բանը, որ միջնորդ երկրները խոստացել են, դա կողմերի համաձայնության դեպքում խաղաղության երաշխավոր դառնալն է: Այնպես որ` Նովրուզ Մամեդովի այս հայտարարությունը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում` ոչ թարմության, ոչ բովանդակության առումով:

Անդրադառնանք ԱՄՆ-ի դեմ կոշտ քննադատության դրդապատճառներին, որոնց շարադրանքը կազմում է Նովրուզ Մամեդովի հարցազրույցի մոտ 90 տոկոսը:

«Ադրբեջանի արտաքին քաղաքականության այսօրվա կուրսն այդ հարցին (ԱՄՆ-ի հետ հարաբերություններին – Ա.Մ.) բավականին զգայուն է: Անկախության ընթացքում ադրբեջանական կողմի քայլերը հայտնի են: Վերլուծելով այդ ամենը` կարող ենք ընդգծել, որ հետխորհրդային տարածքում դժվար է գտնել որևէ այլ, այդպիսի հաջողակ երկիր: Մեր ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը` տարածաշրջանում և աշխարհում, շատ բնագավառներում, միջազգային համագործակցության ոլորտում եղած ձեռքբերումները հաջողություններ են, որոնցով չի կարող հպարտանալ ոչ մի երկիր: Պայքար ահաբեկչության դեմ, լայն համագործակցություն էներգետիկայի ոլորտում, քաղաքական բարեփոխումների իրականացում, պայքար թմրադեղերի դեմ և այլն: Միաժամանակ մենք մեծ նշանակություն ենք տալիս աշխարհի շատ տարածաշրջաններում` Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, իրականացվող խաղաղապահ գործողություններին: Այս տեսանկյունից մեզ անհանգստացնում և ստիպում է մտածել մեր հանդեպ դրսևորվող անարդարության փաստը: Մեզ մտահոգում է հարց` ինչո՞ւ պետք է այդպես լինի»,- մուտքի խոսքն այսպես է ձևակերպել Նովրուզ Մամեդովը:

Առանձնապես հակադարձելու անհրաժեշտություն չենք տեսնում, բայց քանի որ Նովրուզ Մամեդովը խոսել է Ադրբեջանի բացառիկության մասին, այնուամենայնիվ ստիպված ենք մի քանի հարց հնչեցնել:

«Պայքար ահաբեկչության դեմ» - որևէ դժվարություն չի ներկայացնում ճշտել և հայտնաբերել, որ հետխորհրդային երկրներից Ադրբեջանը միակն է, որի անունը` որպես ահաբեկիչների հնարավոր որջ, շրջանառվել է 1998 թվականի օգոստոսի 7-ին Նայրոբիում (Քենիա) ու Դար էս Սալամում (Տանզանիա) ԱՄՆ-ի դեսպանատների պայթեցման, ինչպես նաև 2001 թվականի սեպեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ Քաիդայի» զանգվածային գրոհների քննության ընթացքում:

«Լայն համագործակցություն էներգետիկայի ոլորտում» - այստեղ խնդիրը ծավալուն է, բայց Ադրբեջանի «բացառիկությունն» ընդգծելու համար նկատենք, որ միայն հետխորհրդային տարածքում միանգամից չորս երկիր` Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, էներգետիկ ռեսուրսների ծավալով բազմապատիկ անգամ գերազանցում են Ադրբեջանին, իսկ Արևմուտքի հետ համագործակցության ծավալներով ու պատրաստակամությամբ Ադրբեջանին հաստատ չեն զիջում: Հետագայում եթե հարկ լինի, այս խնդրի վերաբերյալ ավելի խորքային վերլուծություն կներկայացնենք:

«Քաղաքական բարեփոխումների իրականացում» - այստեղ համեմատություններն իսկապես տպավորիչ են` Ադրբեջանի բացառիկության տեսանկյունից: Հետխորհրդային ոչ մի երկրում հնարավոր չի եղել այնպիսի քաղաքական բարեփոխումներ իրականացնել, որ իշխանությունը հորից ժառանգվի որդուն (նման բանն աներևակայելի է անգամ ԽՍՀՄ նման տոտալիտար ռեժիմի պայմաններում), գումարած` երաշխիքներ ստեղծվեն ցմահ կառավարման համար:

«Պայքար թմրադեղերի դեմ» - այստեղ իսկապես բացառիկ հաջողությունների հասնելու հնարավորություններ Ադրբեջանն ունի: Նույն հարցազրույցում Նովրուզ Մամեդովը մեջբերում է ԱՄՆ պետդեպի համապատասխան զեկույցն ու նշում, որ Ադրբեջանում 120 հազար ուսանողներից 95 հազարը թմրանյութ են օգտագործում: Համաձայնեք, որ պայքարի լայն դաշտ կա: Մինչդեռ նույն զեկույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանը գնալով ավելի ծանրակշիռ ներկայություն է ապահովում Աֆղանստան-Իրան-Ռուսաստան-Եվրոպա երթուղով թմրանյութերի առաքման գործում:

Վերադառնանք Մամեդովի հարցազրույցին և տեսնենք, թե ԱՄՆ-ն ի՞նչ կոնկրետ քայլերով է վաստակել Ադրբեջանի ու նրա իշխանությունների դժգոհությունը:

«Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկված առաջին քայլը` պատժամիջոցը, 1992 թվականին ընդունված «907 կետ»-ն է: Այսօր նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում ԱՄՆ-ում, գիտեն այդ կետի անարդարացիության մասին: Ադրբեջանը օկուպացված երկիր է, որը տառապում է դրանից: Ենթադրենք, թե դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխարհը դեռ չգիտեր այդ պրոցեսների մասին, ինչո՞ւ այսօր այդ կետը չի վերացվում»,-
նշել է Նովրուզ Մամեդովը:

Քանի որ նրա հայտարարությունն անհեթեթ է, դրան պատասխանելու հարկ չկա: Անտեղյակներին ընդամենը հիշեցնենք, որ Ադրբեջանի նկատմամբ պատիժ նախատեսող (Ադրբեջանն այդպիսով զրկվում է ամերիկյան օգնությունից) 907 կետն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է ի պատասխան Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շրջափակման ենթարկելու համար: Իսկ ադրբեջանական շրջափակումն, ինչպես գիտենք, դեռևս շարունակվում է:

«Ադրբեջանի նկատմամբ երկրորդ անարդարությունը «Ջեքսոն-Վենիկի բանաձևն» է: Մի շարք երկրների նկատմամբ այդ ուղղումը վերացվել է, իսկ Ադրբեջանի դեպքում մնացել է ուժի մեջ: Արդարության ո՞ր շրջանակներում է սա տեղավորվում»,- նշել է Իլհամ Ալիևի աջ ձեռքը համարվող գործիչը:

Տեղեկացնենք, որ Ջեքսոն-Վենիկի բանաձևն ընդունվել է ԽՍՀՄ գոյության տարիներին և առևտրային պատժամիջոցներ է նախատեսել այն երկիրների, առաջին հերթին` ԽՍՀՄ-ի նկատմամբ, որոնք խոչընդոում էին էթնիկ հրեաների տեղաշարժին, մասնավորապես արտագաղթին: ԽՍՀՄ փլուզումից հետո այս բանաձևը մեխանիկորեն կիրառվել է հետխորհրդային բոլոր 15 հանրապետությունների նկատմամբ: Հետագայում ամերիկյան օրենսդիրները` հիմնականում հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ այս կամ այն երկրի բանակցությունների արդյունքները, վերացրել են դրա կիրառությունը: Արձանագրենք, որ Ադրբեջանի նկատմամբ խտրական մոտեցում այս հարցում չի եղել: Անգամ Ուկրաինան` ամերիկամետ Յուշչենկոյի կառավարման օրոք մեծապես տուժել է այս բանաձևի կիրառման արդյունքում:

«Ստեղծվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Ինչո՞ւ Ադրբեջանը դուրս մնաց այդ ծրագրից, բայց որոշ երկրներ, որոնք անգամ սերտ համագործակցություն չեն ունեցել ԱՄՆ-ի հե, այդ թվում` Հայաստանը, ընդգրկվեցին դրա մեջ: Այդ երկրներն ԱՄՆ-ից 500-600 մլն դոլար օգնություն ստացան, Ադրբեջանը կրկին դուրս մնաց»,- ԱՄՆ-ից նեղանալու հաջորդ պաճառն է նշել Նովրուզ Մամեդովը:

Վերջինիս հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը նախատեսվել է որոշակի չափանիշների համապատասխանող երկրների համար: Դրանք գաղտնի չեն, բաց են: Եվ եթե Նովրուզ Մամեդովը համարում է, որ Ադրբեջանը համապատասխանում է այդ չափանիշներին, կնշանակի նա ջուրն է նետում Ադրբեջանի «տնտեսական հաջողությունների» մասին ադրբեջանական պետական քարոզչության ողջ ձեռքբերումները: Ընդամենը հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Ադրբեջանը ռազմական կարիքների վրա վատնում է տարեկան մոտ 2 մլրդ դոլար` 4 անգամ ավել, քան ակնկալում է ստանալ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից:

Հաջորդիվ արդեն Նովրուզ Մամեդովը բողոքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ԱՄՆ-ի պրոհայկական դիրքորոշումից: Հարցազրույցի այս հատվածում որևէ նոր բան չկա: Այն նույն թեզերն են, որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս հնչեցվել , իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենատարբեր մակարդակներով ինտենսիվ շրջանառվել են:

Շարունակելի. վերլուծության հաջորդ հատվածներում կանդրադառնանք այն խնդիրներին, թե ինչու Ադրբեջանում երկու տասնամյակ անց հիշեցին ԱՄՆ-ի անարդարության մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}