Պետպավերով բուժում` առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ժամանակավորապես ազատված զորակոչիկների համար
Այսուհետ զորակոչային տարիքի երիտասարդները, որոնք ժամանակավորապես կազատվեն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց առողջական խնդիրների պատճառով, բուժում կստանան պետպատվերի շրջանակում:
Այս մասին այսօր Ազգային Ժողովում «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության , ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Նա նշեց, որ համապատասխան համաձայնություն ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների միջև, ինչը նշանակում է, որ առողջական խնդիրներ ունեցող զորակոչային տարիքի երիտասարդները կբուժվեն պետպատվերի շրջանակում մինչև 27 տարեկան հասակը, որից հետո պարզ կլինի` պիտանի է նա ծառայություն անցնելու, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան