ԼՐԱՑՎԱԾ. Էրդողանն արձագանքել է կոալիցիայի հայտարարությանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում առկախելու մասին կոալիցիայի հայտարարությանը:
Ըստ թուրքական «Hurhaber» լրատվական կայքի` Էրդողանի մեկնաբանությունն այս է եղել. «Հայաստանում իրավասու մարմինը խորհրդարանն է: Թե ինչպես կուղղորդեն վավերացման գործընթացը, իրենք գիտեն»:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք նախկինում բազմիցս հայտնել են, որ հավատարիմ են արձանագրությունների ոգուն և տառին, դրանց կենսագործման նպատակին:
«Արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է: Վավերացման գործընթացն ինչպե՞ս պետք է առաջ մղվի, տարածաշրջանում ինչպե՞ս պետք է հասնեն կայուն խաղաղության, այս ամենի մասին բոլոր շահագրգիռ կողմերին հստակ պարզաբանվել է: Այստեղ մեր վճռականությունը նույնությամբ մնում է»,- ասել է Էրդողանը:
Իսկ այն հարցին, թե արդյոք ապրիլի 24-ի նախաշեմին Երևանի այս քայլը կազդի՞ Օբամայի ուղերձի վրա, Թուրքիայի վարչապետը բացասական պատասխան է տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ