Քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի զարգացման մասին հարցերը
Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլին միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, անդրադարձ է եղել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրին, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև երկաթգծի կանոնադրությանը վերաբերող օրենսդրական կարգավորման խնդրին:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա խնդիրներին մանրամասն ծանոթանալու նպատակով հաջորդ շաբաթ նախարար Մ.Վարդանյանը կայցելի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերություն: