Արթուր Աբրահամ. «Նժարին Կեսլերի ապագան է, և նա կհաղթի»
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կարծում է, որ գերմիջինքաշային կարգում ընթացող «Super Six» մրցաշարում Միկել Կեսլերը կհաղթի գերծանրքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոչին ապրիլի 24-ին Դանիայում կայանալիք մենամարտում:
«Ես կարծում եմ, որ Կեսլերը կհաղթի: Դա նրա վերջին հնարավորությունն է: Նժարին նրա կարիերան է, նրա ապագան, ծայրահեղ դեպքում` «Super Six» մրցաշարում: Ինձ համար անակնկալ կլինի, եթե նման կարգի բռնցքամարտիկը այսքան վաղ պայքարից դուրս մնա: Հույս ունեմ, որ կհաղթի Ֆրոչին, բայց պետք է ասեմ, որ շատ լարված ու դիտարժան պայքար է սպասվում: «Super Six»-ի բոլոր մասնակիցներն էլ շատ ուժեղ են, և ես անհամբերությամբ եմ սպասում Հեռնինգում տեղի ունենալիք բռնցքամարտի երեկոյին»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը: