Ամերիկացին հայց է ներկայացրել Հռոմի պապի ու Վատիկանի դեմ
Ամերիկացի մի տղամարդ՝ Վիսկոնսին նահանգից, հայտարարել է, որ մանուկ ժամանակ դարձել է մանկապիղծ հոգևորականի զոհը: Նա այդ մեղադրանքով հայց է ներկայացրել ԲԵնեդիկտոս 16-րդ-ի ու Վատիկանի դեմ:
Հայցվորը հայտարարել է, որ տասնյակ տարիներ առաջ իր հետ ցանկանում էր կենակցել 1998-ին մահացած հայր Լորենս Մերֆին: Այդ հոգևորականը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, մեղադրվում է ավելի քան 200 հարյուր խուլ երեխաների նկատմամբ իրականցված սեռական ոտնձգությունների մեջ: Նրա կենդանության օրոք մեղադրանքն ապացուցված չի եղել: