Հայ շախմատիստուհիները` կանանց «Գրան Պրիում»
Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 26-ից մինչև մայիսի 7-ը Ռուսաստանի Նալչիկ քաղաքում կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» խաղարկության 3-րդ փուլին: Մեր շախմատիստուհիների մրցակիցներն են Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցևան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Կատար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Բեթուլ Իլդիզը (Թուրքիա):
Ավելացնենք, որ «Գրան Պրիի» բոլոր պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 16:00-ին: Մայիսի 1-ին մասնակիցները կհանգստանան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա