Աբդուլլահ Գյուլ. Գուցե հիմա Հայաստանի հետ անձայն դիվանագիտության կարիք կա
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մասնակցելով մեջլիսում կազմակերպված մի միջոցառման, հանդիպել է լրագրողների հետ: Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու մասին պաշտոնական Երևանի ընդունած որոշումը:
Թուրքիայի նախագահը նախ նշել է, որ Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականությունը շատ հստակ է: Գյուլի խոսքով, Կովկասի հարցում Անկարան արտաքին քաղաքական մեկ ուղեգիծ ունի. «Դա կովկասյան տարածաշրջանում կայունություն ապահովելն է»:
Աբդուլլահ Գյուլը նշել է, որ այսօրվա ստատուս-քվո կարգավիճակը չի կարողացել շահեկան լինել ոչ մեկի համար:
«Անկեղծ ասած` այսօրվա ստատուս-քվոն բնավ ոչ մեկի օգտին չէ ամբողջ Կովկասում: Անհրաժեշտ է փոխել այս ստատուս-քվոն և անել այնպես, որ տարածաշրջանում իշխի խաղաղություն և համագործակցություն: Իսկ դրա համար հարկավոր է, որ բոլորն էլ ուշադրությամբ վերաբերման ամեն ինչի: Գուցե այս ժամանակահատվածում անձայն դիվանագիտության կարիք կա: Ըստ երևույթին երկար ժամանակ դա էլ արվում է»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք կարծում եք, որ կարգավորման գործըթնացը դադարեցված է, Գյուլը պատասխանել է մեկ բառով` ոչ:
Հաղորդում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ