![](https://panorama.am/news_images/373/1118290_1/f55c66de8152f5_55c66de8156dd.thumb.jpg)
Հայաստանի նախագահ. Թուրքիան ձախողել է արձանագրությունները սեղմ ժամկետում և առանց նախապայմանների վավերացման պահանջը
Մենք չենք գոցել դռները, բայց նաև հետագա քայլեր չենք ձեռնարկելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում է հայ-թուրքական գործընթացը և ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ:
«Մենք կդիտարկենք առաջընթացի հնարավորությունը, երբ համոզվենք, որ Թուրքիայում առկա է համապատասխան մթնոլորտ, երբ մենք տեսնենք, որ Անկարայում ղեկավարությունը կրկին պատրաստ է փոխհարաբերությունների նորմալացմանը: Հայաստանը թողնում է իր ստորագրությունը Արձանագրությունների տակ, քանի որ մենք ցանկանում ենք պահպանել փոխհարաբերությունների նորմալացման հնարավորությունը, մենք խաղաղություն ենք ուզում: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առումով մեր նպատակները մնում են ուժի մեջ»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է որևէ նախապայմանի քննարկում` հայ-թուրքական գործընթացը վերսկսելու նպատակով, Սերժ Սարգսյանն ասել է.
«Pacta sunt servanda սկզբունքը այն է` պայմանագրերին պետք է հետևել, միջազգային իրավունքի հիմնարար նորմ է: Հայ-թուրքական արձանագրություններն ի հայտ են եկել երկար, ոչ հեշտ բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում, երկու կողմերն էլ հստակորեն արտահայտել են իրենց դիրքորոշումները, միմյանց համար հստակեցրել են հնարավորի և անհնարինի սահմանները: Այս համատեքստում հայկական կողմը բացառում է, որ վավերացումը պայմանավորված է կողմնակի խնդիրներով»:
Նախագահ Սարգսյանի խոսքերով, միջազգային հանրությունը ևս բավականին հստակ նկատել է, որ արձանագրությունները անհրաժեշտ է վավերացնել հնարավորինս կարճ ժամկետներում և առանց նախապայմանների:
«Թուրքիան այդ թեստի երկու տարրերն էլ ձախողել է», - հավելել է նախագահ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
![Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53906_1/3_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb.thumb.jpg)
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան