Էրդողանի գնահատմամբ` Օբաման զգայականություն է ցուցաբերել Ցեղասպանության հարցում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեջլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` Էրդողանը նշել է, որ Օբաման այդ ուղերձով ցույց տվեց խնդրո առարկայի նկատմամբ իրենց զգայականությունը: Հիշեցնելով, որ Ցեղասպանություն եզրաբառի փոխարեն Օբաման հնչեցրեց հայերեն Մեծ եղեռն բառակապակցությունը, Էրդողանն ասել է.
«Տարբեր շրջանակներ այս առումով տարբեր ակնկալիքներ ունեին... Այդ ուղերձը ցույց տվեց, թե այս պահին ԱՄՆ կառավարությունը որչափ նրբազգացորեն է վերաբերվում այդ հարցին: Մենք նույնպես մեծ զգայականությամբ ենք հետևել ընթացքին»:
Իսկ արձանագրությունների թեմայով թուրքական կառավարության ղեկավարն ասել է. «Մեջլիս ուղարկված ցյուրիխյան արձանագրությունները գործողության մեջ չեն մտնի, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածաշրջանային խաղաղություն չի հաստատվել: Այդ մասին ես բացեիբաց ասել եմ Սերժ Սարգսյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ