Դավութօղլու. Օբամայի ուղերձը համարում եմ անընդունելի և ոչ ճիշտ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը:
«Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թուրքական թերթի` տեղեկացմամբ` Դավութօղլուն անընդունելի է համարել Օբամայի այդ գրավոր հայտարարության բովանդակությունը` համարելով դա պատմական անցքերին տրված քաղաքական գնահատական:
«Մենք դեմ ենք, որ պատմությունը որևէ կերպ քաղաքականացվելով գնահատվի: Պատմությունը կարող է հետազոտվել բացառապես պատմաբանների կողմից: Հավատում ենք, որ պատմական այդ իրադարձությունները կարող են քննարկվել դրանց հետ ուղիղ կապ ունեցող հանրույթների միջև: Դա չպետք է քաղաքականացվի: Այս իմաստով Օբամայի հայտարարությունն անըդունելի է, ճիշտ չեմ համարում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ