Քաղաքական 16:10 26/04/2010

Թուրքական գրաքննությունը «Եվրոնյուզ»-ում

Ապրիլի 24-ին ինչպես բազմաթիվ այլ համաշխարհային նշանակության լրատվամիջոցներ, համաեվրոպական Euronews հեռուստաընկերությունը ևս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել էր օրվա գլխավոր թեմաների ցանկում:

Մասնավորապես հեռուստաընկերությունը եթերային տարբերակով բազմաթիվ անգամ շրջանառել է Մեծ եղեռնի հիշատակի օրվա միջոցառումների մասին պատմող հոլովակներ ու ռեպորտաժներ: Իսկ պաշտոնական կայքում Ապրիլի 24-ի թեման թիվ մեկն էր և ողջ օրվա ընթացքում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ պատրաստված նյութերը զետեղվում էին կայքի գլխավոր էջի վերնամասում:

Չնայած թեմային անդրադառնալու ողջունելի նախանձախնդրությանը, այնուամենայնիվ մտահոգիչ էր, որ Euronews-ի նման լրատվամիջոցը, որն ինչ-որ տեղ նույնանում է նաև համաեվրոպական ու համամարդկային կարևորագույն արժեքներից մեկի` խոսքի ազատության հետ, ենթարկվում է պաշտոնական Անկարայի գրաքննությանը:

Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին պատմող նյութերում Euronews-ի խմբագիրները դիմել էին տերմինաբանական մանիպուլյացիայի` միևնույն նյութի տարբեր լեզուներով տարբերակներում օգտագործելով տարբեր տերմիններ:

Առանց խորանալու նյութերի բովանդակության մեջ, որոնցում ներկայացվում է Երևանում հիշատակի արարողության մասին, ինչպես նաև ապրիլի 24-ին Ստամբուլում մի շարք թուրք մտավորականների կազմակերպած բողոքի ակցիայի մասին, ընդամենն անդրադառնանք Euronews-ի վերնագրերին:

Այսպես, օրվա գլխավոր թեման Ծիծեռնակաբերդից ներկայացվող ռեպորտաժն էր:

Ռուսերեն տարբերակում, հավանաբար նկատի ունենալով, որ համաեվրոպական հեռուստաընկերության տեղեկատվությունը հայկական լսարանը հիմնականում այդ լեզվով է ստանում, խմբագիրները նյութը վերնագրել էին` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը» (День памяти жертв геноцида армян):

Նույն նյութի անգլերեն տարբերակի վերնագրում «ցեղասպանություն» բառն արդեն բացակայում է. «Հայերը հիշում են 1915-ի Օսմանյան ջարդերը» (Armenians remember 1915 Ottoman massacre): Նյութում, իհարկե, հիշատակվել է, որ իրադարձությունը հայերը համարում են ցեղասպանություն, իսկ մի շարք երկրներ էլ ճանաչել են այդ փաստը:

Ֆրանսերեն տարբերակում ևս «ցեղասպանություն» բառը բացակայում է: Այստեղ նյութը վերնագրել են «Հայերի ջարդերի հիշատակումը` նաև Թուրքիայում» (Les massacres d’Arméniens commémorés y compris en Turquie): Փոխարենը հենց առաջին նախադասությամբ հիշեցվել է, որ փաստը բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև` Ֆրանսիան, ճանաչել են ցեղասպանություն:

Եվրոպայում Euronews-ի սպառողների մեծ մասը` գերմաներենով տեղեկացել են, որ «Հայերն հիշում են Առաջին աշխարհամարտի տարիների իրենց զոհերին» (Armenien gedenkt seiner Opfer im Ersten Weltkrieg): Թե ինչ կապ ունեին  առաջին համաշխարհային պատերազմի հետ հայերը, հեռուստաընկերության գերմանական ծառայությունը չի պարզաբանել, փոխարենը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը պետք է ողջ միջազգային հանրությունը ճանաչի:

Ծավալով խոշորագույն համայնքներից մյուսը` իտալացիները, նույնպես Euronews-ից հստակ գնահատական չեն լսել. «Երևանում նշում են հայերի օսմանյան ջարդերի հիշատակը» (Yerevan commemora il massacro ottomano degli armeni): Իտալերեն նյութում ևս «ցեղասպանություն» բառն օգտագործվել է միայն ՀՀ նախագահի հայտարարության մեջբերմամբ:

Նյութի իսպանական տարբերակը բավականին ուշագրավ է. «Հայերը նշում են «Հայոց ցեղասպանության» զոհերի 94-րդ տարելիցը» (Los armenios recuerdan a las víctimas en el 94 aniversario del “Genocidio Armenio”): Ինչպես տեսնում ենք, այստեղ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն առնված է չակերտների մեջ (չնայած` բուն նյութի մեջ չակերտներ չկան), սակայն միաժամանկ Euronews-ի իսպանական ծառայության խմբագիրները շփոթել են հաշվարկը` 95-ի փոխարեն նշելով 94-րդ տարելիցը:


Պորտուգալերենում ևս «ցեղասպանություն» տերմինն օգտագործված չէ. «Երևանում հայերը հիշում են ջարդերի զոհերին» (Arménios recordam mortos do massacre de Yerevan): Սակայն այստեղ ևս նշվում է, որ հայերը պահանջում են ողջ աշխարհից` ճանաչել ցեղասպանությունը:

Իսկ ահա Euronews-ի թուրքական ծառայությունն իսկական գրաքննության արդյունք է: Այստեղ` «Երևանում 1915-ի իրադարձությունների հիշատակման միջոցառումներ են կազմակերպվում» (Erivan’da 1915 olaylarını anma törenleri düzenleniyor) նյութի ներքո ընդամենը մեկ տողով տեղեկացվում է, որ Երևանում հիշատակի արարողություն է տեղի ունենում, ապա` նշվում է, որ Վաշինգտոնում հայերը Աթաթուրքին վարկաբեկող նկարներով ակցիա են արել, իսկ Երևանում վառել են Թուրքիայի դրոշը: Որևէ այլ տեղեկատվություն թուրքերեն Euronews-ը չի տրամադրել: Այստեղ խուսափել են անգամ մյուս տարբերակներում առկա տվյալները ներկայացնել (թեկուզև` զուգահեռելով թուրքական ժխտողականության հետ):


Հետաքրքիր է, որ Euronews-ի արաբալեզու ծառայությունը ևս ժխտողական կեցվածք է որդեգրել. «Հայերը նշում են օսմանյան զորքերի ձեռքով զոհվածների 95-րդ տարելիցը» (أرمينيا تحيي الذكرى 95 لضحاياها الذين سقطوا على يد القوات العثمانية): Այստեղ վերնագրում տեղի ունեցածի մասին չեն նշել, իսկ բուն նյութում` նշել են «այսպես կոչված ջարդեր»: Նկատենք, որ այս կարգի ինքնագրաքննություն անգամ համաարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն իրեն թույլ չի տալիս:

Մնում է հարց տալ Euronews-ի խմբագիրներին` որքանո՞վ է Ձեր քաղաքականությունը համարժեք Ձեր առաքելությանը: Եթե թուրքական ծառայությամբ պետք է եթեր սփռեք թուրքական քարոզչությունը, ապա ո՞րն է Ձեր և թուրքական պետական հեռուստաընկերության տարբերությունը, և ինչ իմաստ կար թուքալեզու խմբագրություն բացելու մեջ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}