Թուրքերը Ստամբուլի հրապարակում ցուցադրաբար վառել են հայկական դրոշը
Թուրքիայի «Մեծ միասնություն» ազգայնական կուսակցության անդամները խստորեն դատապարտել են ապրիլի 24-ին Ստամբուլի գլխավոր Թաքսիմ հրապարակում կազմակերպված միջոցառումը, որի ժամանակ տասնյակ թուրք մտավորականներ ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը և կարեկցություն հայտնել հայ ժողովրդին:
Ըստ «Հաբերթուրք» (Haberturk) լրատվական կայքի` 70 հոգուց կազմված թուրք ազգայնակնների մի խումբ ի նշան բողոքի հավաքվել է նույն հրապարակում և հայերի ողբերգությանը վշտակցություն հայտնած թուրք մտավորականներին անվանել Սփյուռքի վարձկաններ:
«Մի ներողությունը քանի դոլար արժե» մակագրությամբ պաստառներով թուրք ստահակները փորձել են վարկաբեկել այդ մտավորականներին: Բողոքի այդ միջոցառմանը մասնակցել է նաև Ստամբուլի կուսակալի օգնական Մուհթին Աթըջը: Ակցիայի մասնակցիները վերջում ցուցադրաբար այրել ու անարգել են Հայաստանի Հանրապետության դրոշը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ