Վ. Ժիրինովսկի. Թուրքիան պետք է ազատի տարածքները և վերադարձնի այն Հայաստանին
«Արևմտյան Հայաստանն ազատագրելու և ետ ենք վերադարձնելու Հայաստանին»,- այս մասին, «Էխո Մոսկվա» թերթի փոխանցմամբ նշել է՝ ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Լիբերալխդեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
«Հայեր, դիմում եմ ձեզ: Արևմտյան Հայաստանն ազատագրելու և ետ ենք վերադարձնելու Հայաստանին: Թուրքիան պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, մենք պետք է հարկադրենք նրան, որպեսզի վերջինս դա անի: Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածը պատկանում է Հայաստանին, իսկ հարավ-արևելյան հատվածը՝ Քուրդիստանին: Այդ տարածքներում Թուրքիա չի եղել, գոյություն է ունեցել հին հայկական պետություն: Բաց տեքստով հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի տարածքները և վերադարձնի այն Հայաստանին, իսկ դուք օժանդակեք Ղրիմի վերադարձը Ռուսաստանին»,- հայտարարել է Վ. Ժիրինովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա