Hurriyet. Մեթյու Բրայզան նշանակվում է Բաքվում ԱՄՆ դեսպան
Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվում է Բաքվում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: Տեղեկացվում է, որ երկար ժամանակ է, ինչ Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է, իսկ Բրայզան սկսել է սերտել ադրբեջաներենը:
Աղբյուրի հաղորդմամբ` Բրայզայի առաջնահերթ նպատակը լինելու է հայ-ադրբեջանական սահմանի բացումը:
«Hurriyet»-ը ընդգծել է այն հանգամանքը, որ Բաքվում ԱՄՆ դեսպան է նշանակվում մի մարդ, ով դեմ է հանդես եկել «Մի ազգ երկու պետություն» ադրբեջանաթուրքական հայտնի կարգախոսին: Բրայզան ժամանակին ասել է. «Արդեն պետք է փոխվի ընկալումը»:
Թուրքական լրատվամիջոցի տարածած այդ տեղեկությանն արձագանքելով` Բաքվում ամերիկյան դեսպանատնից տեղեկացրել են, որ իրենք այժմ սպասում են դեսպանի նշանակման մասին Սպիտակ տան պաշտոնական հրամանին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ