Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը համատեղ հավաք են անցկացնում Երևանում
Աշխարհում ամենաբարձր անհատական վարկանիշներ ունեցող երկու հայ շախմատիստները` Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, այս օրերին Երևանում համատեղ կարճատև ուսումնամարզական հավաք են անցկացնում: Հանրաճանաչ հայ գրոսմայստերները պատրաստվում են առաջիկա կարևորագույն մրցաշարերին:
Արոնյանը և Մովսիսյանը, ովքեր նաև լավ ընկերներ են, առաջին անգամ չէ, որ միասին մարզումներ են անցկացնում: Մի քանի շաբաթ առաջ նրանք համանման հավաք էին կազմակերպել նաև Բեռլինում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին