Պ. Զեյթունցյան. « Ազերիները վայրենի ժողովուրդ են...սահմռկեցուցիչ բան է մարդակերությունը»
«Ես ավելի շատ վախենում եմ ազերիներց, ոչ թե թուրքերից: Դրանք վայրենի ժողովուրդ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը:
Գրողի խոսքով, թուրքը բոլոր դեպքերում Եվրոպայի հետ շփումներ ունեցել է: Նա չի կարծում, որ թուրքերը քաղաքակիրթ են, սակայն նշում է, որ «մի քիչ հարգված են», սակայն ադրբեջանցիները, նրա բնորոշմամբ, «վայրենի ժողովուրդ են»:
Գրողը հուզմունքով հիշեց, որ դեռևս Խորհրդային տարիներին Գերագույն խորհրդում փակ նիստի ժամանակ պաշտպանության նախարար Յազովը նշել է, թե ինչպես են Բաքվում սպանել հայ աղջկա, խորովել ու կերել են միսը:
«Էս ես չեմ հերինում, է՛: Իսկ վերջերս թերթում կարդացի, որ Մարաղայի սպանդի ժամանակ Սեդա անունով հայ կնոջը սպանել են ու տանջանքների ենթարկած նրա ամուսnուն ստիպել ուտել կնոջ միսը … Հիմա ես զարմանում եմ, այդպիսի փաստեր ունենալով ինչպես դրանք շրջանառության մեջ չեն դրվում: Խոջալու է, ինչ է էդ զհարմարը, որ անընդհատ խոսում են… սուտ է»,-ասաց գրողը:
Պ. Զեյթունցյանը նշեց, որ ադրբեջանցիներն անընդհատ ձայնապնակի նման կրկնում են Խոջալուի հետ կապված հորինվածքները, իսկ հայերը նման փաստեր ունենալով իրենց ձեռքներին, փաստերով չեն խոսում:
Նա նկատեց, որ այդ մասին անտարբեր չի կարելի խոսել, քանի որ «սահմռկեցուցիչ բան է մարդակերությունը»: Նա այս առումով Հայաստանի կողմից քարոզչությունը բավարար թույլ գնահատեց:
Վերջում, խոսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրից, գրողը նշեց, որ ԼՂՀ-ն իր համար Հայաստան է:
«Ես, իհարկե, դեմ եմ գրավյալ տարածքներին տարածք ասելուն, դա ուղղակի տարածք չի, այլ` գրավյալ հայրենիք է: Ո՞նց ասեմ, որ հայրենիք հանձնելը ճիշտ է: Ո՞նց ասեմ, հանձնեք այս տարածքները, որ իբր թե հետո կընդունեն Ղարաբաղը հանրաքվեի միջոցով: Այդ գնով… սխալ բան է: Հերիք կորցնենք»,-եզրափակեց Պ. Զեյթունցյանը: