Ծեծկռտուք` Ուկրաինայի խորհրդարանում
Ուկրաինայի խորհրդարանում վավերացվել է Ուկրաինայի տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի մնալու վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «rbc.ru» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ համաձայնագրի վավերացումը ՌԴ պետդումայում անցել է հանգիստ: Սակայն Ուկրաինայի խորհրդարանում վավերացումն անցել է ծեծկռտուքով և սկանդալներով: Ընդդիմության ներկայացուցիչները ձվեր են նետել ռադայի խոսնակի ուղղությամբ: Պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի պահին ինչ-որ մեկը խորհրդարանի դահլիճ է նետել ծխարձակիչ ական: